Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 22-ին կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 66-րդ նստաշրջանի բարձրաստիճան քննարկումներին

Պաշտոնական, Օրվա լուր | | September 21, 2011 16:48

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 22-ին կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 66-րդ նստաշրջանի բարձրաստիճան քննարկումներին, որտեղ նախատեսվում է ՀՀ նախագահի ելույթը: Այցի ընթացքում Հանրապետության ղեկավարը հանդիպում կունենա նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ:

Նյու Յորքում և այնուհետև Լոս Անջելեսում Նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Լոս Անջելեսում Հանրապետության նախագահը կմասնակցի Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացմանը:

Սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա, որտեղ հանդիպումներ կունենա երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ: Այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը Փարիզի «Օլիմպիա» դահլիճում ներկա կգտնվի Շառլ Ազնավուրի՝ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված համերգին:

Ֆրանսիայից Սերժ Սարգսյանը կմեկնի Լեհաստան՝ մասնակցելու Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովին:

 

 

Դիտվել է 923 անգամ:
Print Friendly

Leave a Reply