Արցախի հանդբոլի ֆեդերացիայի նախագահը` Ստեփանակերտի քաղաքապետ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 21, 2011 16:40
Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի լրատվական ծառության տեղեկացմամբ Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Սուրեն Գրիգորյանը: 16 հազար 283 ընտրողներից նրան կողմ է քվեարկել 9581-ը: Հիշեցնենք, որ Գրիգորյանը Արցախի հանդբոլի ֆեդերացիայի նախագահն է և Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ: Մյուս երկու թեկնածուների` ԼՂՀ վարչապետի խորհրդական, Ստեփանակերտի նախկին քաղաքապետ, պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի օգտին քվեարկել է 3791 մարդ, իսկ սոցիալական ապահովության նախարարության իրավաբան Մարատ Հասրաթյանի օգտին` 2001 մարդ: Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը կազմել է ավելի քան 48 տոկոս: Հավելենք, որ սեպտեմբերի 18-ին ԼՂՀ-ում` 209 համայնքներում, այդ թվում Ստեփանակերտում, ՏԻՄ ընտրություններ են կայացել: ԼՂՀ-ում ընթացող ընտրություններին հետևել են Հայաստանի ԱԺ-ից ժամանած պատվիրակության անդամները: Նրանք նշել են, որ ընտրությունները լավ են անցել և թերություններ չեն եղել:






Facebook
Tweet This
Email This Post
