Գլոբալ տաքացման մեղավորներն ավելի կայուն են դրա հետևանքների նկատմամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 5, 2009 14:23
Տեսարան Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյից

Տեսարան Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյից

Երկրները, որոնց գործունեությունը ամենաշատն է նպաստում գլոբալ տաքացմանը, ավելի կայուն են դրա հետևանքների նկատմամբ· այսպիսի եզրակացության են եկել «Maplecroft» խորհրդատվական ընկերության մասնագետները` գնահատելով բիզնեսի համար գլոբալ ռիսկերը:

Գլոբալ տաքացումից հատկապես տուժելու են թույլ զարգացած, աղքատ աֆրիկյան և ասիական երկրները: Ամենաշատը ջերմաստիճանի բարձրացումից տուժելու է Սոմալին: Ցուցակի 2-րդ հորիզոնականում Հաիթի հանրապետությունն է, 3-րդում` Աֆղանստանը: Ցուցակում հաջորդում են Սիերա-Լեոնեն, Բուրունդին, Գվինեան, Ռուանդան, Գամբիան, Չադը և Նիգերիան: Ցուցակը եզրափակում են եվրոպական երկրների մեծ մասը, Չինաստանը, Ռուսաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը:

Ավստրալիան և ԱՄՆ-ն` երկրները, որոնց է բաժին ընկնում ջերմոցային գազերի արտանետումների հիմնական մասը` ըստ շնչի, գլոբալ տաքացումից ամենաքիչը տուժող 15 երկրների ցուցակում են:

Ցուցակները կազմելիս, ինչպես հաղորդում է «lenta.ru»-ն, հետազոտողները հաշվի են առել մի շարք չափանիշեր, ինչպես երկրի աշխարհագրական դիրքը և բարձրությունը ծովի մակարդակից, բնակչության խտությունը և տեղաբաշխվածությունը երկրի տարածքում, երկրի տնտեսության վիճակը և կայունության աստիճանը, բնական ռեսուրսների պաշարները և այլն:

Դիտվել է 1651 անգամ:
Print Friendly

Leave a Reply