Աֆրիկայում հեղեղումներից 350 հազար մարդ է տուժել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 5, 2009 14:18

africa1Ավելի քան 350 հազար մարդ արևմտյան Աֆրիկայում տուժել է ջրհեղեղների պատճառով· այս մասին հայտարարել է ՄԱԿ-ը:

«Հունիսից սկսած` անձրևային սեզոնն ավելի զգալի է եղել, ավելի շատ անձրև է տեղացել, քան սովորաբար»,- ասել է ՄԱԿ-ի Հումանիտար օգնության տեղաբաշխման գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Բիրսը:

Բիրսն ասել է, որ իրավիճակը հիշեցնում է 2007 թվականը, երբ հեղեղումներից տուժեցին Աֆրիկայի շուրջ 800 հազար բնակիչներ:

Ջրհեղեղներից, ինչպես հաղորդում է «AFP» գործակալությունը, հատկապես տուժել են Բուրկինա-Ֆասո, Նիգերիա,Գանա, Գվինեա, Սենեգալ և Բենին պետությունները:

Բուրկինա-Ֆասոյում 5 մարդ է զոհվել և 150 հազարը տուժել հեղեղումներից, մինչդեռ Գանայում 25 մարդ է զոհվել:

Շուրջ 3500 տներ են ավերվել Նիգերիայում և Գվինեայում, 10 հազար մարդ տուժել է ջրհեղեղներից:

Բենինում 20 հազար բնակիչ է տուժել, իսկ Սենեգալում փրկարարները ստիպված էին ջուրը դուրս մղել ջրասույզ եղած 30 հազար տներից:

Դիտվել է 1168 անգամ:
Print Friendly

Leave a Reply