Նախագահն այցելել է ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված Հայ ոսկերիչների համաշխարհային միության ցուցահանդես

Պաշտոնական, Օրվա լուր | | September 21, 2011 13:55

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է սեպտեմբերի 21-23-ը Երևանում անցկացվող Հայ ոսկերիչների համաշխարհային միության ցուցահանդես, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին:

Ցուցահանդեսին մասնակցում են հայազգի ոսկերիչներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` Միացյալ Նահանգներից, Կանադայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Թայլանդից, Լիբանանից:

Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվի նաև համաժողով, որի նպատակն է` հնարավորություն ընձեռել ցուցադրել արդի հայ ոսկերչության ձեռքբերումները, ամրապնդել կապերն աշխարհասփյուռ հայ ոսկերիչների միջև, քննարկել Հայ ոսկերիչների համաշխարհային միության աջակցությամբ Հայաստանի ոսկերչական արդյունաբերությունը միջազգային ոսկերչական հանրությանն ինտեգրելու հնարավորությունները:

 

Դիտվել է 1033 անգամ:
Print Friendly

Leave a Reply