Չինաստանում առաջացած հուզումների պատճառով 5 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 5, 2009 14:18

chinaՉինաստանի հյուսիս-արևմուտքում` Ուրումչի քաղաքում, 5 մարդ է զոհվել և 14-ը ստացել մարմնական վնասվածքներ այսպես կոչված «ներարկիչներով հարձակումների» դեմ տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի հետևանքով• այս մասին հայտարարել է Ուրումչիի փոխքաղաքապետ Չժան Հունը:

Նա չի մանրամասնել, թե ովքեր են զոհերը, սակայն նշել է, որ զոհերից երկուսը եղել են անմեղ մարդիկ:

Ուրումչին Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզի վարչական կենտրոնն է:

Վերջին 2 օրերին, ինչպես հաղորդում է «BBC»-ն, քաղաքի չինացի բնակիչները բողոքի ցույցեր էին կազմակերպել. 2 հազար ցուցարարները բողոքում էին քաղաքում ստեղծված լարված իրավիճակից:

Կատարված ներարկիչներով հարձակումների համար 15 մարդ է ձերբակալվել, նրանցից 4-ին արդեն դատավճիռ է արձակվել: Ներարկիչներով հարձակումներից տուժած 476 մարդկանցից 433-ը էթնիկ չինացիներ են:

Հուլիսին քաղաքում չինացիների և ույղուրների էթնիկական խմբերի բախումներից 200 մարդ էր զոհվել, 1000-ից ավել մարդ ստացել մարմնական վնասվածքներ: 2 ամիս առաջ տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվել է շուրջ 80 մարդ, սակայն նրանց դատավարության օրը դեռևս նշանակված չէ:

Դիտվել է 1015 անգամ:
Print Friendly

Leave a Reply