Ոստիկանությունից ազատ են արձակվել Լևոն Բարսեղյանը և Արնո Կուրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 21, 2011 13:18
Առանց բերման ենթարկելու մասին արձանագրություն կազմելու մի քանի րոպե առաջ ոստիկանության կենտրոնի բաժանմունքից ազատ արձակեցին Լևոն Բարսեղյանին և Արնո Կուրին, որտեղ նրանց էին սպասում մի քանի տասնյակ ընկերներ, լրագրողներ և իրավապաշտպաններ Միքայել Դանիելյանը, Ավետիք Իշխանյանը, Արթուր Սաքունցը և Արտակ Զեյնալյանը:Ոստիկանությունը պնդել է, որ իրենք ոչ թե բերման են ենթարկել, այլ հրավիրել են նրանց զրույցի, հաշվի չառնելով, որ բերման ենթարկելու դրվագների տեսագրությունները արդեն իսկ տեղադրված են բազմաթիվ էլեկտրոնային պարբերականներում:
«Շիրակ կենտրոն» ՀԿ






Facebook
Tweet This
Email This Post
