Հրաժարվում են ոստիկանությանը որևէ բացատրություն տալ առանց փաստաբանների
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 21, 2011 13:01
Այսօր առավոտյան Երևանում, Սարյանի արձանի մոտ «Ազատ, անկախ Հայաստան» կոչ վանկարկելու համար ոստիկանները բերման են ենթարկել Հայաստանի անկախության տոնին նվիրված զորահանդեսին այլ երկրի զորախմբերի և օտար երկրի դրոշներով մասնակցության դեմ բողոքի խաղաղ քայլերթ իրականացնելու փորձի երկու մասնակիցների, այդ թվում Լևոն Բարսեղյանին:
Րոպեններ առաջ մեզ մի կերպ հաջողվեց կարճատև հեռախոսազրույց ունենալ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ: Նա և ակցիայի ևս մեկ մասնակից`Արնո Կարը այս պահին դեռևս գտնվում են Երևանի Կենտրոն համայնքի ոստիկանության բաժամունքում: Նրանք հրաժարվում են ոստիկանությանը որևէ բացատրություն տալ առանց փաստաբանների ներկայության:
«Շիրակ կենտրոն» ՀԿ






Facebook
Tweet This
Email This Post
