Իրանում մահապատժի են ենթարկել մի պատանու, որը դանակահարել է «երկրի ամենաուժեղ մարդուն»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 21, 2011 13:00

Իրանում այսօր`  վաղ առավոտյան, հրապարակայնորեն մահապատժի են ենթարկել 18-ամյա Ալի Ռեզա Մոլասոլթանին: Պատանուն կախաղան են բարձրացրել Քերեջ քաղաքում, ուր նա կատարել է հանցագործությունը:

Հուլիսի կեսերին փողոցային վիճաբանության ժամանակ պատանին «Իրանի ամենաուժեղ մարդ»  տիտղոսին  արժանացած հայտնի մարզիկին  դանակի  մի քանի հարված էր հասցրել: Բժիշկները մարզիկին չկարողացան փրկել. նա մահացավ արյան կորստից: Իսկ այդ վիճաբանության մասնակիցներին 2 օր անց բռնեցին: Գործի քննությունը մեծ արձագանք էր ստացել լայն հասարակայնության կողմից: Այն 2 ամսում` ռեկորդային ժամկետներում էր քննվել ու դատավճիռ  կայացվել: Թիվ 1 մեղադրյալը դատապարտվել էր կախաղանի, իսկ մյուս երկուսը` մտրակի 80 հարվածի ու 3 տարվա ազատազրկման: Երեքշաբթի «Միջազգային համաներում» կազմակերպությունը դիմել էր Իրանի իշխանություններին` պահանջելով փոխել պատժամիջոցը, սակայն իրանական հեռուստատեսության տեղեկությունների համաձայն, հանցագործն արդեն չափահաս է: Դատավճիռն ի կատար է ածվել Քերեջում, գլխավոր դատախազ Գոլյամ Հոսեյն Մոհսեին Էժեի վերահսկողությամբ:

 

Դիտվել է 1093 անգամ:
Print Friendly

Leave a Reply