Ըստ ամերիկացի գիտնականների`Արկտիկան ռեկորդային տեմպերով է տաքանում

Օրվա լուր | | September 5, 2009 14:13

_iceԱրկտիկայում ջերմաստիճանը  ներկայումս ամենաբարձրն է վերջին 2 հազար տարվա ընթացքում· նման հայտարարություն են արել ամերիկացի գիտնականները:

Երկրագնդի ուղեծրի շեղումները բերել էին նրան, որ դարերի ընթացքում Երկրագնդի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում էր, սակայն վերջին 100-ամյակում` այսինքն այն ժամանակ, երբ մարդն սկսեց ավելի շատ աղտոտել մթնոլորտը այսպես կոչված ջերմոցային գազերով, ջերմաստիճանը կտրուկ սկսեց բարձրանալ:

Գիտնականներն ուսումնասիրել են 13 «մարմին»` պարզելու ջերմաստիճանի տատանումները տասնամյակից տասնամյակ: Ուսումնասիրվող «մարմինների» թվում են եղել, օրինակ, սառույցը, ծովի հատակի նստվածքները և այլն: Ստացված գրաֆիկում վերջին տասնամյակը` 1998-2008-ը, ամենատաք հատվածն է:_graph

Մինչև 1900 թ. Արկտիկայի ջերմաստիճանը միջինը նվազում էր 0,2 աստիճանով յուրաքանչյուր 1000 տարվա ընթացքում, իսկ 20-րդ դարի սկզբից` 100 տարվա ընթացքում ջերմաստիճանը բարձրացել է 1,2 աստիճանով:

Շաբաթվա սկզբին Արկտիկա է այցելել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը` անձամբ տեսնելու փոփոխությունները, որ այժմ տեղի են ունենում այդ շրջանում:

«Գիտնականներին 1-ին տարին չէ, որ մեղադրում են խուճապ տարածելու մեջ, մինչդեռ դա անում են նրանք, ովքեր ասում են, որ չենք կարող գործել` դիմագրավելու կլիմայական փոփոխություններին»,- «BBC»-ի փոխանցմամբ` ասել ` Մունը:

Դիտվել է 1352 անգամ:
Print Friendly

Leave a Reply