Սլովենիայի խորհրդարանը ցրել է կառավարությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 21, 2011 11:58
Սլովենիայի խորհրդարանը սեպտեմբերի 20-ին երկրի ձախակենտրոն կառավարությանը` Բորութ Պահորի գլխավորությամբ անվստահության քվե է հանձնել:
Եթե երեք ամսվա ընթացքում խորհրդարանը նոր վարչապետ չընտրի, Սլովենիայի նախագահ Դանիլո Տուրկը ստիպված կլինի վաղաժամկետ ընտրություններ նշանակել: Գործակալության տվյալներով, Պահորի կառավարությունը ցրելու օգտին է քվեարկել խորհրդարանի 51 դեպուտատ, 36-ը դեմ են արտահայտվել, մեկ ձեռնպահ է եղել: Նիստի դահլիճում ընդամենը 88 խորհրդարանական է ներկա գտնվել: Սլովենիայում քաղաքական ճգնաժամը առաջին հերթին կապում են Պահորի կառավարության վարած անհաջող տնտեսական քաղաքականության հետ: 2011-ի դեռևս մայիս-հունիս ամիսներին թոշակային բարեփոխումներ իրականացնելու անհաջող փորձից հետո նա զրկվեց մի քանի կուսակցությունների աջակցությունից: Երեկ կայացած քվեարկությունից հետո, Պահորն իր ելույթում ասել է.«Վարչապետի պաշտոնում բոլոր որոշումներս ընդունվել են խղճիս ու համոզումներիս համապատասխան, որ ես գործում եմ հանուն իմ երկրի բարօրության»:
Պահորը գլխավորում է Սլովենիայի կառավարությունը 2008-ից: Վաղաժամկետ ընտրությունները, եթե իսկապես կայանան, կդառնան անկախ Սլովենիայի պատմության մեջ առաջինը:






Facebook
Tweet This
Email This Post
