Դատախազը խնդրել է արդարացնել Շիրակին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 21, 2011 11:32

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի գործը վարող դատախազը խնդրել է արդարացնել մեղադրյալին: Նման վճիռ  է առաջարկվել նաև   Շիրակի գործով մնացած 9 մեղադրյալների համար: Հետաքննությունը հաստատում է, որ 1992-1995-ը Շիրակը քաղաքապետարանում մի քանի տասնյակ «մեռյալ հոգիներ» է ընդունել աշխատանքի, որպեսզի լրացուցիչ գումարներ ձեռք բերի իր կուսակցությունը ֆինանսավորելու համար: Երեկ դատախազը հայտարարել է, որ ապացույցներ չկան, որ այդ աշխատանքային տեղերը ձևական են եղել:  Դատալսումը կշարունակվի մինչև սեպտեմբերի 23-ը: Մեղքը հաստատվելու դեպքում Շիրակը կդատապարտվի 10 տարի ազատազրկման ու 150 հազար եվրո տուգանքի:

 

Դիտվել է 917 անգամ:
Print Friendly

Leave a Reply