Աֆրիկյան միությունը ճանաչել է լիբիական նոր իշխանությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 21, 2011 11:05
Աֆրիկյան միությունը(ԱՄ) սեպտեմբերի 20-ին ճանաչել է Լիբիայի անցումային խորհուրդը որպես երկրի օրինական իշխանություն: Դրա հետ միաժամանակ աֆրիկացիները կոչ են արել լիբիական իշխանություններին`պաշտպանել սևամորթ աշխատավորներին Մուամար Քադաֆիի զինված հակառակորդների հետապնդումներից: Բանն այն է, որ Լիբիայից հաճախակի են տեղեկություններ ստացվում, որ սևամորթ միգրանտների հետ (որոնց կասկածում են վարձկան ուժ հանդես գալու մեջ) դաժան հաշվեհարդար են տեսնում:
ԱՄ-ն երկար ժամանակ պաշտպանում էր Քադաֆիին ու նրա պայքարը: Մնացյալ երկրների պես ԱՄ-ն նույպես առաջարկել էր կոնֆլիկտի կարգավորման նախագիծ` Քադաֆիի իշխանությամբ: Նույնիսկ Տրիպոլիի գրավումից հետո էլ ԱՄ-ն հրաժարվում էր բռնապետի հակառակորդներին օրինական իշխանություն ճանաչել: Գուցե պատճառն այն էր, որ ԱՄ-ն ստեղծվել է Մուամար Քադաֆիի նախաձեռնությամբ ու նրա տասնամյա մասնակցությամբ: Մասնավորապես, այս կազմակերպության ստեղծման հռչակագիրը ստորագրվել է Քադաֆիի հայրենի Սիրտ քաղաքում: Ներկայումս Սիրտն օղակի մեջ են վերցրել Քադաֆիի հակառակորդներն ու անդադար գրոհում են: Նման իրավիճակ է նաև Բանի-Վալիդում, որը նույնպես դեռևս գտնվում է նախկին վարչակարգի կողմնակիցների ձեռքում, իսկ ՄԱԿ-ում Լիբիայի տեղն արդեն զբաղեցնում են Լիբիայի ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչները:






Facebook
Tweet This
Email This Post
