90-ամյա բրազիլացին 50 երեխայի հայր է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 21, 2011 10:36

Պտղաբեր հայրիկը կարողացել է տասնյակ երեխաների հայր դառնալ,  իսկ նրա կանայք 2 քույրիկներ են և նրանց մայրը` տղամարդու զոքանչը:

Բրազիլացի ֆերմեր ԼուիշԿոստա դե Օլիվեյրան 50 երեխայի  հայր է ու ավելի քան 100 թոռան պապ : Առաջին ամուսնությունից  նա 17 երեխա ունի: Երբ նրա կինը մահացավ, սիրառատ տղամարդն ամուսնացավ Մարիա Ֆրանցիսկա դա Սիլվայի հետ, որը նույնպես 17 երեխա ունեցավ: Սակայն, Լուիշին մի կինը բավարար չէր, ու նա ոչ դես, ոչ դեն,  ինտիմ հարաբերություններ ծավալեց կնոջ քրոջ` Օսլիտայի հետ, որի արդյունքը  դարձան 15 երեխաներհը: Քույրիկների մայրը նույնպես անմասն չմնաց ու Լուիշից երեխա ունեցավ:

«Հնարավոր է, որ ես էլի երեխաներ ունենամ, որոնց մասին չգիտեմ անգամ: Ինձ միշտ դուր է եկել սեքսով զբաղվելը: Ես նույնիսկ չեմ հիշում բոլորի անունը, ում հետ զբաղվել եմ այդ գործով»:

Կանայք միշտ էլ նրանից գոհ են եղել և նրա կողմից արժանացել ուշադրության:

«Լուիշը մի հոբբի ունի` սեքսը, սակայն նա երբեք մեզ չի նեղացրել, միշտ հոգ է տարել մեր ու երեխաների մասին: Մենք երբեք ոչնչի կարիք չենք ունեցել»,-պատմել է նրա երկրորդ կինը:

Այդուհանդերձ, աշխարհում ամենաբազմազավակ բնակիչը համարվում է Միացյալ Էմիրություններից  63-ամյա Դահադ Մուհամեդ Ալ Բալուշին, որը 60  տղայի և  30 աղջկա հայր է` ծնված իր 18 օրինական կանանցից:

 

Դիտվել է 1158 անգամ:
Print Friendly

Leave a Reply