Նելսոն Մանդելան մոլորակի ամենահարգված մարդն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 21, 2011 10:31

Այսպիսի արդյունքներ են ստացվել աշխարհի 25 երկրում ամերիկյան Reputation Institute-ի կատարած հարցումներով: Հարցմանը մասնակցել է 50 հազար մարդ:

Reputation Institute-ն առաջարկել է ամենաճանաչված մարդկանց նկատմամբ 300 բալանոց սանդղակով արտահայտել հիացմունքը, սերն ու հարգանքը և վստահությունը: 78,5% համակրանք են հայտնել  հարավաֆրիկյան առաջին սևամորթ նախագահ  Նելսոն Մանդելայի հանդեպ: Երկրորդ հորիզոնականում շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն է: Բացի սպորտային նվաճումներից, նա հայտնի է բարեգործությամբ. բազմիցս է օգնել  երրորդ աշխարհում տարերային աղետից տուժածներին, ստեղծել է  հաշմանդամ-մարզիկներին օգնության հիմնադրամ: Ցուցակի երրորդ հորիզոնականում միլիարդատեր Բիլլ Գեյթսն է, իսկ Apple-ի նախկին ղեկավար Սթիվ Ջոբսը 6-րդ տեղում է: Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը 20-րդ տեղում է: Քաղաքական գործիչներից աշխարհի ամենահարգված մարդկանց ցանկում 14 տեղում է հայտնվել Բարաք Օբաման, իսկ բրիտանական վարչապետ Դեվիդ Քեմերունը` 34-ն է:

 

Դիտվել է 1275 անգամ:
Print Friendly

Leave a Reply