Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին

Պաշտոնական, Օրվա լուր | | September 21, 2011 9:07

Հանրապետության ղեկավարը նշել է, որ ուրախ է Երևանում ողջունել Միխայիլ Շվիդկոյին՝ հատկապես Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանի տոնակատարությունների օրերին: Ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու գործում երկուստեք կարևորվել է մշակութային կապերի պահպանումն ու անընդմեջ նորոգումը, մշակույթի գործիչների շփումների ակտիվացումը, նաև՝ երկու երկներում բարձր մակարդակով մշակութային միջոցառումների անցկացումը:

ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Միխայիլ Շվիդկոյը շնորհավորել և բարեկեցություն ու բարգավաճում է մաղթել հայ ժողովրդին՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է այս օրերին գտնվել Հայաստանում, իր հայ բարեկամների կողքին:

 

 

Դիտվել է 696 անգամ:
Print Friendly

Leave a Reply