ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գրիգոր Արամի Գուրզադյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | September 21, 2011 9:03
ՀՀ նախագահի հրամանագրով, ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գրիգոր Արամի Գուրզադյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ականավոր գիտնականին և հանձնել պետական պարգևը, շնորհակալություն հայտնել գիտության բնագավառում նրա մեծ վաստակի համար և նշել, որ առանձնակի հաճույքով է պարգևը հանձնում հատկապես ՀՀ անկախության 20-ամյակի նախօրեին:






Facebook
Tweet This
Email This Post
