Արտգործնախարարն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամներին

Պաշտոնական, Օրվա լուր | | September 20, 2011 18:49

Սեպտեմբերի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի պատվիրակությանը՝  Ֆրանսուա Ռուշբլուանի  գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին` Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց ֆրանսիացի պատգամավորների անձնական ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների համագործակցության ընդլայնման գործում:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար` Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը նշեց, որ մշտապես եղել է հայ ժողովրդի բարեկամը եւ շարունակելու է գործունեությունը ուղղված հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը:

Կողմերը արժեւորեցին միջխորհրդարանական եւ ապակենտրոնացված ակտիվ կապերը՝ նշելով, որ դրանք լրջորեն նպաստում են միջպետական հարաբերությունների խորացմանը:

 

Դիտվել է 1007 անգամ:
Print Friendly

Leave a Reply