Անկախությունը հավերժ է լինելու

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 20, 2011 17:48

Սեպտեմբերի 20-ին ժամը 13:00-ին   Ազգային  գրադարանի նիստերի սրահում տեղի ունեցավ  միջոցառում` նվիրված Անկախության 20-ամյակին: Միջոցառման բացման խոսքը տրվեց Ազգային գրադարանի փոխտնօրեն   Ռաֆիկ Ղազարյանին, քանի որ գրադարանի տնօրեն  Տիգրան Զարգարյանը  տվյալ պահին ներկա  էր   Մատենադարանի   նոր շենքի բացման արարողությանը:

Միջոցառման  ընթացքում իրենց շնորհավորական խոսքով հանդես եկան  լեգենդար Կոմանդոսը,  գնդապետ  Վանոսյանը, Սասուն Գրիգորյանը, Հովիկ  Վարդումյանը, ում գրչին է պատկանում Արցախին նվիրված տարեգրությունը, հասարականան  գործիչ Արման  Ավետիսյանը, երգահան Ռաֆիկ Թադևոսյանը  և  այլք:

Ռաֆիկ Ղազարյանի խոսքերով` յուրաքանչյուր ազգ մտածում է ազատ ու անկախ ապրելու մասին: Մենք` հայերս ,  շատ դժվարին ճանապարհներ ենք հաղթահարել` հասնելու դրան:  Այսօր  մենք անկախ ենք  և միայն  այն հերոս զավակների շնորհիվ, ովքեր հանուն իրենց հայրենիքի, ընտանիքի  կամավոր մեկնել են պատերազմի  դաշտ:  Իսկ մեր անկախությունը  հավերժ է լինելու:

-Մենք պատրաստ ենք պաշտպանել  մեր փոքր հողը, ես ինձ  բախտավոր մարդ եմ համարում, քանի որ  ռազմի  դաշտում բախտ եմ ունեցել  ունենալու հերոսի փառքով   օժտված  ընկերներ: Շնորհավորում  եմ  բոլորիս այս  տոնի կապակցությամբ,- ասաց  լեգենդար Կոմանդոսը:

Իսկ գնդապետ Վանոսյանը հավելեց, որ մենք  հզոր ազգ ենք  և անկախությունը հենց այնպես մեզ չեն տվել, մենք այն ձեռք ենք բերել  մեր ուժի և միասնակակության շնորհիվ: Եվ  մութ անտառներում ընկած  մեր հերոսների շնորհիվ է, որ այժմ փայլփլում է մեր ապագան:

 

Մարի  Խաչատրյան

 

Դիտվել է 998 անգամ:
Print Friendly

Leave a Reply