Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառում Չեխիայի Հանրապետությունում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 20, 2011 17:34

Սեպտեմբերի 19-ին Չեխիայում ՀՀ դեսպանությունը Պրահայի «Պրահա» հյուրանոցում կազմակերպել էր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին:

 

Միջոցառմանը ներկա էին Չեխիայի խորհրդարանի օրենսդիր եւ գործադիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Չեխիայի ԱԳՆ եւ Պրահայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ  Չեխիայի հասարակայնության, մշակութային եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ, չեխահայ համայնքի բազմաթիվ անդամներ:

 

Ընդունելությանը ելույթով հանդես եկավ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Նա հյուրերին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության անցած 20-ամյա ուղին, ձեռքբերումներն ու հաջողությունները, արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներն ու առաջնահերթությունները: Իր խոսքում դեսպան Սեյրանյանն անդրադարձավ նաեւ հայ-չեխական հարաբերությունների եւ դրանց հեռանկարներին, Հայաստանի կառավարության եվրոպական օրակարգին, ինչպես նաեւ` երկրի հայ համայնքին:

 

Ընդունելությունն ուղեկցվում էր Չեխիայի հայ նկարիչների` անկախության հոբելյանին նվիրված ցուցահանդեսով եւ հանրահայտ դաշնակահար Վազգեն Վարդանյանի նվագակցությամբ:

 

 

 

Դիտվել է 844 անգամ:
Print Friendly

Leave a Reply