Հիգիենիկ խծուծները դպրոցականին հասցրել են կոմայի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 20, 2011 16:10

Որոշ մասնագետներ նախազգուշացնում են`  հիգիենիկ խծուծներն այնքան էլ հարմար  չեն դպրոցական աղջիկներին, սակայն նրանցից ոչ մեկը չէր կարող անգամ ենթադրել, որ 15-ամյա աղջկա համար դրանց կիրառումը կարող է ողբերգական հետևանք ունենալ:

Բրիտանացի բժիշկները հաստատել են, որ 15-ամյա Փեյջ Ռոֆֆիի կոմատոզ վիճակը հիգիենիկ խծուծի օգտագործման հետևանքով է առաջացել.աղջիկն արյան վարակում է ստացել:

Բժիշկները բացատրել են, որ աղջիկը թունավոր շոկի զոհ է դարձել: Նման ախտանիշ դիտվում է կանանց չնչին մասի մոտ, ինչը կարող է առաջանալ նաև մոծակի խայթոցից:

Բարեբախտաբար, երիտասարդ օրգանիզմը  կարողացել է հաղթահարել հիվանդությունը, սակայն հիվանդանոցից նրան դուրս կգրեն տասնօրյա բուժում ստանալուց հետո:

 

Դիտվել է 1025 անգամ:
Print Friendly

Leave a Reply