Դեսպան Եգանյանը իր հավատարմագրերը հանձնեց Կանադայի Գեներալ Նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնին

Պաշտոնական, Օրվա լուր | | September 20, 2011 15:52

Սեպտեմբերի 19-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն իր հավատարմագրերը հանձնեց Կանադայի Գեներալ նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնին:

 

Գեներալ նահանգապետը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ եւ մաղթելով հաջողություն այդ պատասխանատու աշխատանքում, համոզմունք հայտնեց, որ Հայաստանի դեսպանը իր գիտելիքներով եւ դիվանագիտական փորձով կնպաստի հայ-կանադական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:

 

«Կանադայի իշխանությունները բարձր են գնահատում տարբեր բնագավառներում Հայաստանի հետ աճող դաշնակցային եւ գործընկերային հարաբերությունները: Մեր ժողովուրդները հպարտ են իրենց մշակույթային եւ առեւտրային փոխգործակցության դրական ընթացքով: Ակնկալում ենք շարունակել ընդհանուր նպատակների իրագործմանն ուղղված մեր հետեւողական քայլերը միջազգային ասպարեզում, մասնավորապես` Ֆրանկոֆոնիայի կազմակերպության միջոցով»,- նշել է Գեներալ նահանգապետը:

 

Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում քննարկվեցին հայ-կանադական հարաբերությունները քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարթություններում, առկա բարեկամական կապերի զարգացմանն եւ ընդլայնման հեռանկարները:

 

Դեսպան Եգանյանը շնորհակալություն հայտնեց Հայոց Ցեղասպանության հարցում կանադական իշխանությունների որդեգրած սկզբունքային դիրքորոշման համար:

 

 

 

 

Դիտվել է 874 անգամ:
Print Friendly

Leave a Reply