Թուրքիայի մայրաքաղաքում պայթյուն է եղել, 2 մարդ է զոհվել(տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 20, 2011 15:48

Պայթուցիկ  սարքը գործի է դրվել Անկարայի կենտրոնում:

Նախնական տվյալների համաձայն մի քանի մարդ է վիրավորվել: Պայթյունը տեղի է ունեցել կեսօրին, Կըզըլայ մարդաշատ շրջանում: Սարքը տեղադրված է եղել ավտոմեքենայի տակ` Անկարայի կենտրոնական փողոցներից մեկում: Պայթյունի հետևանքով մի քանի ավտոմեքենա է այրվել, իսկ մոտակա շենքներում ապակիներ են փշրվել: Հիմա տեղում հրշեջ հաշվարկներն ու ոստիկանության ներկայացուցիչներ են աշխատում: Հայտնի է 2 զոհի  ու տասնյակ վիրավորների մասին:

 

Դիտվել է 1121 անգամ:
Print Friendly

Leave a Reply