Հայաստան է ներկրվել ավելի քան 1100 տոննա բարձրորակ «էլիտա» ցորենի սերմնացու

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 20, 2011 15:40

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը Մասիսում ներկա է գտնվել Ռուսաստանի Ստավրոպոլի մարզից Հայաստան ներկրված ավելի քան 1100 տոննա բարձրորակ «էլիտա» ցորենի սերմնացուի վագոնների բեռնաթափմանը։

Կառավարության ղեկավարը տեղում անձամբ լսել է գյուղատնտեսության պատասխանատուների ու ներկրված սերմնացուի շահառուների մասնագիտական կարծիքը ցորենի որակի մասին: Գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչները վարչապետին հավաստիացրել են, որ անցած տարի ներկրված 950 տոննա ցորենի սերմնացուից ստացվել է ցորենի 7 տեսակներից ստացվել է 220.000 տոննա ցորեն, անցած տարվա 183.000-ի դիմաց:
Ստացված 2900 տոննա առաջին վերարտադրության սերմնացուներ, որոնք կբաժանվեն 0.4-3 հա հողատարածք ունեցող շահառուներին, որոնց թիվը հասնում է 9-10 հազարի: Այս տարի նախորդ տարվա համեմատ նվազել նաև մեկ կիլոգրամի համար նախատեսված ներկրման գինը: 2010 թ. ցորենի սերմնացուն Ռուսաստանից ներկրվել է 1 դոլարին համարժեք գումարով, իսկ այս տարի ներկրված հացահատիկի սերմնացուի գինը կազմել է մոտավորապես 75 ցենտին համարժեք գումար:
Նշենք, որ Գյուղնախարարությունը մշակել էր, կառավարությունն էլ հավանության արժանացրել 2010-2014 թթ. սերմնաբուծության ծրագիրը, որի շրջանակներում էլ արդեն երկրորդ տարին է Հայաստան է ներկրվում ցորենի «Էլիտա» սերմնացու, որը բաժանվելու է 7 հա և ավել հողատարածք ունեցող գյուղացիներին:

 

Դիտվել է 1079 անգամ:
Print Friendly

Leave a Reply