Չինական պահպանակները փոքր են հարավաֆրիկացիների համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 20, 2011 12:23

ՀԱՀ դատարանը   երկրի կառավարության կնքած գործարքը`  Չինաստանում արտադրված պահպանակների  մեծաքանակ գնման վերաբերյալ, չեղյալ է հայտարարել`  չափսերի անհամապատասխանության պատճառաբանությամբ:

Պայմանագիրը կնքել է ՀԱՀ ֆինանսների նախարարությունը  Siqamba Medical ընկերության հետ, որը պետք է  Չինաստանից բաց մրցույթով արտադրանք գներ:

Siqamba Medical  ընկերության մրցակից Sekunjalo Investments Corp-ը  վիճարկել է որոշումը Պրետորիայի  գերագույն դատարանում` նշելով, որ իր արտադրանքն ավելի է համապատասխանում երկրի բնակչությանը: Մասնավորապես նշելով, որ իր արտադրած պահպանակները 20 %-ով գերազանցում են չինական ռետինե արտադրանքի չափսերը: Դատավորը հայցվորի փաստարկները հիմնավորված է համարել ու  Siqamba Medical- հետ պայմանագիրը չեղյալ է հայտարարել: Դատական արձանագրության մեջ նշվել է, որ չինական պահպանակները պատրաստված են անհամապատասխան նյութից, չեն արտոնագրվել ՀԱԿ-ում ու  բացի այդ,   նաև փոքր են:

ՀԱՀ-ը աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի  տարածվածությամբ: Ներկա դրությամբ  50 մլն բնակչությունից  5,38 մլն-ը վարակակիրներ է:

 

Դիտվել է 1282 անգամ:
Print Friendly

Leave a Reply