Վաղը խաղաղության միջազգային օրն է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 20, 2011 12:05
Վաղը` սեպտեմբերի 21-ը, Խաղաղության միջազգային օրն է. այն կրակոցները դադարեցնելու և բռնարարքներից հրաժարվելու միջազգային կոչ է:
ՄԱԿ-ն առաջին անգամ Խաղաղության միջազգային օրը նշել է 1981-ին:
Վաղվա տոնի կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան գի Մունը ուղերձ է հղել, որում ասվում է.
«Ամեն տարի Խաղաղության միջազգային օրվա կապակցությամբ ամբողջ աշխարհում մարդիկ պարտավորվում են ոչ բռնության … և բոլոր ժողովուրդների ու ազգերի միջև ներդաշնակության հաստատմանը:
Խաղաղությունը մեր առաքելությունն է, մեր ամենօրյա որոնումը:
Այս տարվա թեման կենտրոնանում է խաղաղության և ժողովրդավարության այժմեական խնդրին:
Ժողովրդավարությունը Միավորված ազգերի կազմակերպության առանցքային արժեքն է:
Այն կարևոր նշանակություն ունի մարդու իրավունքների համար:
Այն ուղիներ է տրամադրում տարբերությունները վերացնելու համար:
Այն հույս է տալիս մեկուսացվածին… իսկ ժողովրդին` իշխանություն:
Սակայն ժողովրդավարությունն ինքնըստինքյան չի առաջանում… նրան պետք է գուրգուրել … և պաշտպանել:
Անհրաժեշտ է, որ աշխարհը լսի քո ձայնը…
Հասարակական արդարության և մամուլի ազատության վերաբերյալ…
Մաքուր միջավայրի և կանանց առաջխաղացման վերաբերյալ…
Օրենքի գերակայության և սեփական ապագայի նկատմամբ յուրաքանչյուրի իրավունքի վերաբերյալ…
Այս տարի երիտասարդները հանուն ազատության եղել են սահմանագծում:
Ես ողջունում են ակտիվիստներին և հասարակ մարդկանց ավելի լավ ապագա կառուցելու իրենց քաջության և վճռականության համար:
Մենք Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում աշխատելու ենք ընդհանուր նպատակի համար, որպեսզի իրականացնենք մեր ընդհանուր ձգտումը արժանապատվության, անվտանգության և բոլորին հնարավորության ընձեռման համար:
Սա բոլոր այն մարդկանց օրն է, ովքեր ձգտում են խաղաղության… Մենք ձեզ հետ ենք»:






Facebook
Tweet This
Email This Post
