Առաջին հանդիպման համար ընտրված հագուստի լավագույն գույնը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 20, 2011 11:57
Ամերիկյան Ռոչեսթր համալսարանի գիտնականները փորձել են գիտականորեն ապացուցել, որ առաջին հանդիպման ժամանակ կնոջ հագուստի գույնը որոշիչ նշանակություն է ունենում:
Փորձին մասնակցել են 100 ուսանողներ, որոնք պետք է պարզապես գնահատեին կնոջ գրավչությունն ու սեքսուալությունն ըստ լուսանկարի ու պատմեին, թե ինչպես կծախսեին 100 դոլար գումարը` հեպոթետիկ հանդիպման դեպքում:
Փորձի մասնակիցներին ցուցադրում էին լուսանկարներ, որոնցում կանայք կապույտ կամ էլ կարմիր բլուզներով էին. ընդ որում, 2 լուսանկարներում էլ նույն կինն է եղել: Հետաքրքիր է, որ կարմիր բլուզով կամ կարմիր երիզով բլուզով կանայք տղամարդկանց ավելի գրավիչ ու ցանկալի են թվացել, քան նույն կանայք` այլ գույնի հագուստով: Հոգեբաններն այս երևույթը համարում են արական պարզունակ բնազդ:
Բանն այն է , որ բնության մեջ կարմիր գույնը գայթակղության համար է կիրառվում: Օրինակ` բաբուիններն ու շիմպանզեները կարմիր գույն են ցուցադրում` որձին գայթակղելու համար: Արժե սակայն նշել, որ կարմիրը տղամարդկանց մոտ նույնանում է կանացի սեքսուալ գրավչության ընկալման հետ ու ոչ մի կապ չունի ինտելեկտի, բարիության կամ էլ գեղեցիկ արտաքինի հետ:






Facebook
Tweet This
Email This Post
