2 օրվա ընթացքում ադրբեջանցիները հայկական դիրքերի ուղղությամբ 450 կրակոց են արձակել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 20, 2011 11:48

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին երկու օրերի ընթացքում նկատելիորեն աճել են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների`  միայն սեպտեմբերի 18-ին և 19-ին ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 450 կրակոց` հրադադարի պահպանման ռեժիմը խախտելով ավելի քան 100 անգամ: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմի ձեռնարկած նախահարձակ գործողությունների այսօրինակ ակտիվությունը հատկապես աննախադեպ բնույթ է ստանում ԼՂՀ-ում կամ ՀՀ-ում անցկացվող տոնական օրերի նախաշեմին, ինչն ըստ մեզ, նպատակ է հետապնդում որևէ կերպ ազդել կազմակերպվող միջոցառումների ընթացքի և, իհարկե, հայ հասարակության տրամադրության վրա:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից հաղորդում են, որ հասկանալով հակառակորդի մտադրությունը, ՊԲ հրամանատարությունը վստահեցնում է, որ ղարաբաղյան ուժերը ոչ միայն ի վիճակի են ճնշելու թշնամու ագրեսիվ գործողությունները, այլև ծայրահեղ անհրաժեշտության դեպքում նրան հասցնել արժանի հակահարված:

Դիտվել է 2028 անգամ:
Print Friendly

Leave a Reply