Ղափանցյան փողոցում տնակ է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 20, 2011 11:36

Սեպտեմբերի 20-ին`ժամը 01.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ղափանցյան փողոցի մոտակայքում այրվում է տնակ:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.07-ին, մարվել`02.28-ին:  Այրվել է Բ.Աղաջանյանին պատկանող տնակի ներսի փայտյա կառուցատարրերը` 20 քմ մակերեսով:

Սեպտեմբերի 20-ին`ժամը 07.14-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ամբերդ գյու­ղում այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.40-ին, մարվել`08.04-ին: Այրվել է տանիքը` 20 քմ մակերեսով:

 

 

Դիտվել է 713 անգամ:
Print Friendly

Leave a Reply