Փրկարարները ջրանցքից հանել են 80-ամյա քաղաքացու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 20, 2011 11:32

Սեպտեմբերի 19-ին`ժամը 14.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կենտրոնական ավտոկայանի հարակից ջրանցքը մտել է մի քաղաքացի, ում դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումը:

Փրկարարների ուժերով ջրանցքից դուրս է բերվել ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1931թվականին ծնված Հ.Օսեթյանը:

 

 

Դիտվել է 713 անգամ:
Print Friendly

Leave a Reply