Հրդեհ Գյումրիում. 2 մարդ այրվածքներով հիվանդանոցում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 20, 2011 11:29
Սեպտեմբերի 19-ին`ժամը 13.48-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Տերյան-Տիգրանյան փողոցների խաչմերուկում այրվում է բենզալցակայան:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բենզալցակայանին կից այրվել են ավտոտեխսպասարկման կետի ներքին հարդարանքը, պլաստմասսե տարաներում պահեստավորված 400 լիտր ավտոմեքենայի յուղ, ինչպես նաև ավտոտեխսպասարկման կետի դիմաց կանգնած Վ.Իգիթյանին պատկանող ‘’ՎԱԶ-2199’’ մակնիշի 04 ԼԼ 155 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, անվադողերը, արտաքին ներկաշերտը և Գ.Համբարյանին պատկանող ‘’ԲՄՎ-Իքս 5’’ մակնիշի 19 ՕԼ 974 պետհամարանիշի ավտոմեքենայի առջևի ձախ անվածածկոցը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.20-ին, մարվել`14.46-ին:
Մինչև հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը, ավտոտեխսպասարկման կետի աշխատողներ, Գյումրի քաղաքի բնակիչներ`1969թվականին ծնված Է.Կարապետյանը և 1976թվականին ծնված Ա.Հակոբյանը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Գյումրի քաղաքի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:






Facebook
Tweet This
Email This Post
