Այրվել են խոտածածկ տարածքներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 20, 2011 11:23
Սեպտեմբերի 19-ին`ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆանարջյան փողոցի թիվ 76/1 տնակի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.49-ին, մարվել`13.25-ին:Այրվել են 1 հա բուսածածկ տարածք և ծառեր:
Նույն օրը խոտածածկ տարածքներ են այրվել նաև Արարատի մարզի Ջրաշեն գյուղի սկզբնամասում`1000քմ, Արտաշատ քաղաքի Իսակով փողոցի վերջնամասում`6000քմ, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում`10հա, Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 13-րդ փողոցում՝ ‘’Խաչքար’’ եկեղեցու մոտակայքում`1000քմ, Արմավիրի մարզում` Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ի աջակողմյան հատվածում`3000քմ, Կոտայքի մարզի Զովք գյուղի ‘’Չանախ’’ կաթնամթերքի գործարանի մոտակայքում`5000քմ, Մայակովսկի գյուղի ասֆալտի գործարանի մոտակայքում`2հա:
Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:






Facebook
Tweet This
Email This Post
