Սեքսուալ արկածների մեղավորը կրկին հորմոնն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 20, 2011 11:17

Եթե առաջ  կարծում էին, թե կանացի գրավչությունը խիստ անհատական որակ է, ապա հիմա հայտնի է դարձել, որ այստեղ էլ, ինչպես և սիրո մեջ,   գործում է սովորական քիմիան: Այսպես, կանացի հորմոնի` էստրոգենի բարձր մակարդակը կնոջը մղում է  պատահական կապերի ու ֆլիրտի: Գիտնականները փորձել են պտղաբերության պատասխանատու հորմոնների ու կանացի սեքսուալության միջև կապ գտնել: Դրա համար հրավիրել են 17-30 տարեկան կանանց, չափել են նրանց հորմոնալ ցուցանիշները ձվազատման ժամանակ ու խնդրել են կանանց գնահատել սեփական գրավչությունը:

Պարզվել է, որ էստրոգենի բարձր մակարդակը մեծացնում է սեփական գրավչության գնահատականը: Այդ կանայք ավելի հակված են համբույրի, քնքշանքի ու զուգընկերոջ հետ հաճախակի հանդիպման: Սակայն, մյուս կողմից, ստացվում է, որ մեկ զուգընկերը նրանց համար քիչ է:  Ուրեմն, ստացվում է, որ այն կինը, որը հաճախակի է փոխում զուգընկերոջը, նա ավելի շատ է բնության օրենքներին ենթարկվում, որոնք էլ մղում  են էգին` իրեն  հարմար որձի փնտրտուքի:

 

Դիտվել է 1480 անգամ:
Print Friendly

Leave a Reply