շահագործման հանձնվեց Անտառամեջ – Ձորավանք – Դպրաբակ – Այգուտ – Մարտունի – Գետիկ – Թթուջուր – Ճամբարակ -Աղբերք – Մ14 ավտոճանապարհի վերականգնված հատվածը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 20, 2011 12:01
2011թ. սեպտեմբերի 19-ին շահագործման հանձնվեց Ասիական զարգացման բանկի աջակցությամբ ֆինանսավորված Գյուղական ճանապարհների ծրագրի շրջանակներում Անտառամեջ – Ձորավանք – Դպրաբակ – Այգուտ – Մարտունի – Գետիկ – Թթուջուր – Ճամբարակ -Աղբերք – Մ14 ավտոճանապարհի վերականգնված կմ15+240-ից կմ48+725 հատվածը (Դպրաբակ-Աղբերքի խաչմ.):
Վերականգնված ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 33.5կմ է: Պատվիրատուն է ՙՀայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն՚ ՊՈԱԿ-ը, կապալառուներն են ՙԻջևանի ՃՇՇ՚ ՓԲԸ, ՙԿապավոր՚ ՍՊԸ, ՙԱԱԲ Պրոեկտ՚ ՍՊԸ, ՙԽաչհար՚ ՍՊԸ և ՙՃա! մբարակի ՃՇՇՁ՚ ԲԲԸ:Շինարարական աշխատանքները սկսվել են 2010թ. նոյեմբերին և ավարտվել 2011թ. օգոստոսի 31-ին: Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 3513.45 մլն. դրամ:






Facebook
Tweet This
Email This Post
