Ճապոնիային է մոտենում «Ռոքե» հզոր թայֆունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 20, 2011 10:54

Այսօր գրեթե 14 հազար մարդու կարգադրվել է Ճապոնիայի հարավ -արևմտյան շրջաններ տեղափոխվել` պայմանավորված   «Ռոքե» թայֆունի վտանգով:

Այն թվով 15-րդն է այս տարի:  Դրա սպառնալիքը մեծ է Ճապոնիայի ներքին ծովում գտնվող  Ավաձի կղզում.  այնտեղ տարհանման կարգադրություն է տրվել  ավելի քան 7 հազար մարդու:

Լուրջ դրություն է ստեղծվում նաև Միյաձակի պրեֆեկտուրայում, Կյուսյու կղզու հարավ-արևմուտքում: Թայֆունն անմիջապես այդ կողմն է գնում: Հորդառատ անձրևները հեղեղել են Վակայաման, որտեղ  ջրարգելների քանդման վտանգ է առաջացել, ինչը կհանգեցնի մեծ ջրհեղեղի:

Քամու արագությունը թայֆունի գոտում հասնում է 50մ/վրկ: Կանխատեսումների համաձայն, «Ռոքեն» Ճապոնիայի հիմնական տարածքին կհարվածի սեպտեմբերի 21-ին: Սեպտեմբերի սկզբին երկրի կենտրոնական շրջաններն արդեն մեծ վնաս էին կրել «Թալաս» թայֆունի պատճառով: Սողանքների ու ջրհեղեղների հետևանքով զոհվել էր 63 մարդ, 40-ը համարվում է անհետ կորած:

 

Դիտվել է 844 անգամ:
Print Friendly

Leave a Reply