Մինի կիսաշրջազգեստը` սադրիչ հագուստ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 20, 2011 10:26

Իշխանությունները պաշտոնապես հայտնել են, որ սեքսուալ բնույթի հանցագործությունների մեղավորը կանանց հագուստն է, ոչ թե գայթակղությունը:

Համապատասխան հայտարարություն է արել Ջակարտայի նահանգապետ Ֆաուզի Բովոն: Նա հայտարարել է, որ  եթե կանայք չեն կամենում բռնարարի զոհ դառնալ, ուրեմն պետք է հրաժարվեն այդ սադրիչ զգեստից:

Նահանգապետի հայտարարությանը հետևեց զանգվածային ցույցը, որը տեղի է ունեցել նախորդ կիրակի. կանայք հագել են վառ գույնի մինի-զգեստներ ու կիպ նստող լեգինսներ: Ցուցարարները հայտարարել են, որ իշխանություններն ավելի լավ է մտածեն կանանց պաշտպանության, ոչ թե հագուստի մասին:

Վիճակագրական տվյալների համաձայն, միայն այս տարի Ինդոնեզիայում արձանագրվել է  կանանց նկատմամբ բռնության 100 հազար  դեպք:

 

Դիտվել է 923 անգամ:
Print Friendly

Leave a Reply