Քլինթոնը Դավութօղլուի հետ խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 20, 2011 10:41
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր թուրք պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուին ասել է, որ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները հետաքրքրված են տեսնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը` մեկնաբանելով Նյու Յորքում կայացած ԱՄՆ եւ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:
Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ հուլիսին Թուրքիա կատարած այցի ընթացքում Հիլարի Քլինթոնը հանդես էր եկել Թուրքիայի խորհրդարանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման օգտին: Այցի ընթացքում
ԱՄՆ-ի պետքարտուղարը հանդիպումներ էր ունեցել Թուրքիայի նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի հետ, եւ բոլոր հանդիպումներին Քլինթոնը անդրադարձել էր Հայաստանի հետ հարաբերությունների թեմային:






Facebook
Tweet This
Email This Post
