Հասարակ ու մատչելի միջոց` կաթվածի դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 20, 2011 10:02

Եթե ցանկանում եք ձեզ ապահովագրել արյունատար անոթների հետ կապված մի շարք խնդիրներից` ներառյալ կաթվածը, ձեր օրաբաժնում ավելացրեք մրգերից  ամենահասարակ ու (հուսանք այս տարի) ամենամատչելի միջոցը:

Վագենիդեն համալսարանի հոլանդացի գիտնականները  պնդում են, որ նման միրգ է խնձորը, որի մեջ պարունակվող նյութերը նվազեցնում են կաթվածի նախատրամադրվածությունը:

Հետազոտողները հաշվարկել են, որ ռիսկի նվազեցման համար բավական է օրական մեկ խնձոր ուտելը: Հետազոտությամբ պարզվել է նաև, որ կաթվածի դեմ պայքարում արդյունավետ են բոլոր այն մրգերը, որոնք ունեն սպիտակ պտղամիս, իսկ  տանձը կանխում է նաև արյունատար անոթների բորբոքումը:

 

Դիտվել է 885 անգամ:
Print Friendly

Leave a Reply