Բեռլինում Թուրքիայի նախագահին սպառնացել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 20, 2011 9:48

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի ելույթը Բեռլինի Հումբոլդտի համալսարանում, հետաձգվեց, քանի որ ոստիկանությունում հայտարարություն էր տարածվել շենքում տեղադրված ռումբի մասին:  հավաքվածներին ստիպված տարհանեցին, իսկ ականորսները  հետախուզեցին շենքը, սակայն այդպես էլ ոչինչ  չհայտնաբերեցին: Ոստիկանությունը ենթադրում  է, որ կատարվածի  համար քուրդ սեպարատիստներն են մեղավոր: Գյուլն այնուամենայնիվ իր ճառն ասաց կիսադատարկ դահլիճի առջև` կրճատ տարբերակով, իր ելույթը խանգարողներին “ահաբեկիչներ” անվանելով: Գյուլի ելույթի ժամանակ դրսում բողոքի ցույց է կազմակերպվել ի պաշտպանություն քրդերի, որին մասնակցել է ավելի քան 50 մարդ:

 

Դիտվել է 912 անգամ:
Print Friendly

Leave a Reply