Մեր երկու ծանրորդն էլ դարձան մեդալակիր
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 20, 2011 9:28
Բուխարեստում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Մրցումների վերջին օրը, երբ մրցահարթակ դուրս եկան գերծանրքաշայինները, Հայաստանի երկու ներկայացուցիչն էլ մրցանակի արժանացավ: Մինչև 20 տարեկանների մրցաշարում Գոռ Մինասյանը երկամարտի 395 (179+216) կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն: Նա արծաթե մեդալակիր դարձավ նաև առանձին վարժություններում: Մինչեւ 23 տարեկանների մրցաշարում Հայաստանը գերծանրքաշայինների մրցապայքարում ներկայացրել էր Հայկ Հակոբյանը: Նրան չհաջողվեց պահպանել Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը, որ նվաճել էր անցյալ տարի Լիմասոլում երկամարտի 390 կգ (180+210) արդյունքով: Այս անգամ նա ավելի բարձր արդյունք ցույց տվեց, սակայն երկամարտի 398 (181+217) կգ ցուցանիշով դարձավ բրոնզե մեդալակիր: Պոկում վարժության առաջին մոտեցմամբ նա բարձրացրեց 181 կգ, իսկ ահա 187 կգ-ոց ծանրաձողը, այդուհանդերձ, նա պոկում վարժությունում լավագույն արդյունքը ցույց տվեց` 181 կգ և արժանացավ ոսկե մեդալի: Իսկ ահա հրում վարժությունում Հայկը բարձրացրած 217 կգ-ով գրավեց միայն 4-րդ տեղը: Այսպիսով, մրցահարթակ դուրս եկած 10 ծանրորդներից միայն 77 կգ քաշային Աղասի Աղասյանին հաջողվեց չեմպիոն հռչակվելՙ առանձին վարժություններում նվաճելով բրոնզե և ոսկե մեդալներ: Մինչ այդ պոկում վարժությունում արծաթե մեդալ էր նվաճել 62 կգ քաշային Ռուբիկ Մամոյանը: Ընդհանուր առմամբ հայ ծանրորդները Բուխարեստում նվաճեցին 3 ոսկե, 4 արծաթե և 2 բրոնզե մեդալ:






Facebook
Tweet This
Email This Post
