Ցուցահանդեսից գողացել են «Տիտանիկի» ուղևորուհու զարդը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 20, 2011 1:55

Օվկիանոսում խորտակված «Տիտանիկ» նավի ուղևորուհիներից մեկի ոսկեզոծ զարդը գողացել են  Դանիայի մայրաքաղաքի զվարճալիքների «Տիվոլի» զբոսայգու ցուցահանդեսներից մեկից:  Զբոսայգու մամուլի քարտուղար Տորբեն Պլանկսը թղթակիցներին հաղորդել է , որ ազդանշանային սիստեմը չի աշխատել թանկարժեք իրը գողանալու ժամանակ:

«Ցուցափեղկը , որի վրա դրված է եղել զարդը կոտրված չէր»,-նշել է նա  և ավելացրել,  որ  ոստիկանությունը զբաղվում է այդ  գործի հետաքննությամբ:  Իրավապահ մարմինները հայտարարել են, որ      1 380 դոլար պարգև կտրվի մարդուն, ով  կհայտնի զարդի  հնարավոր տեղը:   Ցուցահանդեսի  էքսպոնատների տեր Լուիս Ֆեռեյրոն հաղորդել է, որ զարդը ապահովագրված է     19 հազար 300  դոլարով:

«Դա շատ արժեքավոր ցուցանմուշ է :Այդ իրերը պատմում են Տիտանիկի վրա գտնվող մարդկանց պատմությունները»,-նշել է Ֆեռեյրոն:     Մասնագետները ասում են ,  որ գողացված   զարդը պատկանում է  նավի  ուղևորուհի Էլեանոր  Վայելին:

 

 

Դիտվել է 1242 անգամ:
Print Friendly

Leave a Reply