Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևին

Պաշտոնական, Օրվա լուր | | September 19, 2011 22:39

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևին:

Նախագահը նշել է, որ Հայաստանում սիրում և սպասում են Վալերի Գերգիևին՝ համարելով նրան հայ ժողովրդի բարեկամը: «Հինգ տարի Դուք ղեկավարել եք Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը: Դա նշանակում է, որ Ձեր կյանքի հինգ տարիները նվիրել եք մեր երաժշտությանը, մշակույթին: Շատ ուրախ ենք, որ Դուք Հայաստանում եք ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի տոնական օրերին»,-ասել է Նախագահը:

Աշխարհահռչակ դիրիժորն ընդգծել է, որ Հայաստանն իր կյանքում խաղացել և այժմ էլ խաղում է մեծ ու շատ կարևոր դեր և անչափ ուրախ է, որ կարող է հրաշալի տոնի մի մասնիկը լինել, շփվել հայ հանդիսատեսի հետ: Վալերի Գերգիևը նշել է, որ մեծագույն հաճույքով է հիշում Հայաստանում անցկացրած տարիներն ու միշտ ուրախ է այցելել Հայաստան:

 

Դիտվել է 815 անգամ:
Print Friendly

Leave a Reply