Գերմանիայի նոր կանցլերը հնարավոր է գեյ լինի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 19, 2011 22:44

Գերմանիայում հրապարակվել է բեռլինյան խորհրդարանի ընտրությունների նախնական արդյունքը : Սոցիալ-դեմոկրատները առաջ են ընկել իրենց հիմնական հակառակորդ  քրիստ ոնյա- դեմոկրատներից,որի առաջնորդը Անգելա Մերկելն է, մոտ հինգ տոկոսով;

 

Սոցիալ դեմոկրատները Բեռլինի ընտրություններից հետո ստացել են  28,3% ձայներ:

Անգելա Մերկելի ղեկավարած իշխող կուսակցությունը ստացել  է  23,4%, “կանաչները” – 17,6%, ձախերը  – 11,7%, իսկ “Ծովահենների կուսակցությունը” – 8,9%.

Պետք է ասել,որ Բեռլինում ընտրությունները շատ հանգիստ են անցել`առանց:  Ընդհանուր առմամբ արդյունքները ամբողջովին համընկան սոցիոլոգների կանխատեսումների հետ:  , Եթե չհաշվենք,որ ծովահենների կուսակցությունը ավելի լավ արդյունքներ ստացավ քան սպասվում էր; Արաբական երկրներում կատարվում են “ինտերնետ հեղափոխություններ”,  որոնցում հսկայական դեր են կատարում սոցիալական ցանցերը; Դրա նման բան էլ կատարվեց  Բեռլինի ընտրական տեղամասերում:  Պրակտիկորեն  9% -ը “Ծովահենների կուսակցության ”,որին անվանում են նաև Ինտերնետի կուսակցություն, շատ լուրջ հայտ է ,որ նա երկու տարուց կհայտնվի Բունդեստագում:

 

Իսկ հաղթող սոցիալ դեմոկրատները ուշադրություն են գրավել Բեռլինի բուրգոմիստրով`Վովերայտով,որը իր պաշտոնում կմնա երրորդ ժամկետ;  Ինչպես հաղորդում են գերմանական որոշ թերթեր ,սոցիալ դեմոկրատների հաղթանակը Բեռլինում Վովերայտին դարձնում է Գերմանիայի կանցլերի ամենահավանական թեկնածուն:

 

Իրականում սոցիալ դեմոկրատները խարիզմատիկ առաջնորդների և կանցլերի պաշտոնի թեկնածուի խնդիր ունեն հաջորդ խորհրդարանական ընտրություններում: Սոցիալ դեմոկրատներից նախկին արտաքին գործերի նախարար դել Վալտեր Շտայնմայերը հավակնում էր կանցլերի պաշտոնին,բայց նա հիմա ստվերում է: Այդ պատճառով Կլաուս   Վովերայտը  բոլոր   շանսերը ունի սոցիալ դեմոկրատների կողմից  կանցլերի թեկնածու դառնալու:

Միակ նրբությունը նրա ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշումն է , որը նա վաղուց ի վեր չի թաքցնում: Բայց եթե բավականին “ձախ” Բեռլինում դա կարող է քաղաքական գործիչի համար առավելություն լինել , ապա  Բավարիայի պահպանողական ընտրողները դժվար թե  դրան  դրական վերաբերվեն:

 

Դիտվել է 1008 անգամ:
Print Friendly

Leave a Reply