ՌԴ նորանշանակ դեսպանը հանդիպել է ՀՀ նախագահին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 4, 2009 20:25

mar_6680Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

Նախագահը նորանշանակ դեսպանին մաղթել է արգասաբեր աշխատանք: Երկրի ղեկավարը հավաստիացրել է, որ նա իր պաշտոնավարման ընթացքում ամենայն աջակցություն կստանա Հայաստանի պետական կառավարման մարմինների կողմից:

Վյաչեսլավ Կովալենկոն ասել է, որ դեսպանի պաշտոնում իր լավագույն ջանքերը կներդնի հայ-ռուսական ռազմավարական փոխգործակցության համակողմանի զարգացման համար և նշել, որ անձամբ մեծ համակրանք ունի հայ ժողովրդի, նրա պատմության ու մշակույթի հանդեպ:

Դիվանագետը նաև նշել է, որ արդեն իսկ որոշակի մտահղացումներ ու ծրագրեր ունի և վստահեցրել, որ իր ամբողջ փորձն ու գիտելիքները կներդնի ոչ միայն շարունակելու, այլև նոր ուղղություններով համալրելու հայ-ռուսական ավանդական համագործակցությունը:

Հավատարմագրերի հանձնմանը հաջորդած զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը և դեսպան Կովալենկոն քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply