ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովում կազամակերպված տոնական ընդունելության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգևներ
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | September 19, 2011 19:57
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, երկրում օրինաստեղծ գործընթացներին, հասարական քաղաքական կյանքին ակտիվորեն մասնակցելու, ժողովրդավարության կայացմանը բերած նպաստի համար ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների ՀՀ մեդալներով պարգևատրելու մասին:
ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովում կազամակերպված տոնական ընդունելության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգևները:
ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Էդոնիսի Հարությունյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարդան Սուրենի Այվազյանը, Ռուզաննա Հակոբի Առաքելյանը, Վոլոդյա Արամայիսի Բադալյանը, Անահիտ Ներսեսի Բախշյանը, Հեղինե Վաչեի Բիշարյանը, Ռուստամ Ռաֆիկի Գասպարյանը, Ռուբեն Պետիկի Գևորգյանը, Նաիրա Վահանի Զոհրաբյանը, Վազգեն Ղուկասի Կարախանյանը, Հերմինե Միքայելի Նաղդալյանը, Արտյուշ Վարդգեսի Շահբազյանը, Գալուստ Գրիգորիի Սահակյանը, Միքայել Հրանտի Վարդանյանը, Գագիկ Ենգիբարի Մինասյանը և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Տիրանի Ղարիբջանյանը:









Facebook
Tweet This
Email This Post
