Խորհրդակցություն Ֆրանսիայի Սենատում` Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ

Պաշտոնական, Օրվա լուր | | September 19, 2011 19:38

Սեպտեմբերի 14-ին Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Սերժ Լագոշի նախաձեռնությամբ Ֆրանսիայի Խորհրդարանի վերին պալատում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի հետ: Ֆրանսիական կողմից ներկա էին սենատորներ, Ազգային Ժողովի եւ շրջանային խորհուրդների պատգամավորներ, Հայաստանի շրջանների ու քաղաքների հետ համագործակցություն ծավալած Ֆրանսիայի մունիցիպալ իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության պատասխանատուներ:

Խորհրդակցությունը վերաբերում էր Ֆրանսիա-Հայաստան ապակենտրոնացված համագործակցության խնդիրներին: Սենատոր Լագոշը ամփոփեց այս ոլորտում համագործակցության ընթացքը եւ տեղեկացրեց, որ առաջիկայում Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ լույս կընծայվի Սենատի` որպես տարածքային ինքնակառավարման հիմքի վրա ձեւավորված մարմնի կողմից պատրաստված հատուկ բրոշյուր, ուր ամփոփված կլինեն Ֆրանսիա-Հայաստան ապակենտրոնացված համագործակցության առկա պատկերը եւ նախանշվող հեռանկարները:

Նա տեղեկացրեց, որ մոտ ապագայում նոր քայլեր են ձեռնարկվելու ապակենտրոնացված համագործակցությանը նոր լիցք հաղորդելու ուղղությամբ: Այս առնչությամբ մասնակիցները Սենատի անունից ողջունեցին հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովների պարբերական գումարումը:

 

Դիտվել է 889 անգամ:
Print Friendly

Leave a Reply