Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի հանդիպումը Ֆրանսիայի ԱԳՆ Համագործակցության հարցերով նախարարի աշխատակազմի ղեկավարի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | September 19, 2011 19:35

Սեպտեմբերի 14-ին Ֆրանսիայի ԱԳՆ նախաձեռնությամբ ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը հանդիպում ունեցավ երկրի արտաքին գերատեսչության Համագործակցության հարցերով լիազոր նախարարի աշխատակազմի ղեկավար Լյուկ Ռիգուզզոյի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Ֆրանսիայի ԱԳՆ ստորաբաժանումների, Զարգացման ֆրանսիական  գործակալության տնօրինության եւ MEDEF (Ֆրանսիայի գործարարների միություն) կազմակերպության ներկայացուցիչները:

Կողմերը քննարկեցին հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության վերջին զարգացումները` մասնավորապես Հայաստանում գործող ֆրանսիական ընկերությունների գործունեությունը, ֆրանսիական կապիտալի մասնակցությունը նոր ծրագրերում եւ Զարգացման ֆրանսիական  գործակալության անմիջական եւ ակտիվ մասնակցությունն այդ գործընթացներում: Այդ համատեքստում բարձր գնահատվեց Համագործակցության հարցերով նախարար Անրի Ռենկուրի` վերջերս Հայաստան կատարած այցը:

Հանդիպմանը ՀՀ դեսպանը հակիրճ ներկայացրեց Հայաստանի տնտեսության վերջին զարգացումները` մասնավորապես ճգնաժամային եւ ետճգնաժամային ժամանակաշրջանի երկրի տնտեսական ցուցանիշները: Ողջունելով  Զարգացման ֆրանսիական  գործակալության ներգրավվածությունն երկկողմ տնտեսական օրագարգում` դեսպանը նշեց, որ դա մեկ անգամ եւս հաստատում է երկու երկրների ակտիվ եւ համապարփակ համգործակցությունը բոլոր ոլորտներում:

Իրենց հերթին Զարգացման ֆրանսիական  գործակալության ներկայացուցիչները ներկայացրեցին այս տարվա հուլիսին Հայաստան կատարած առաքելության արդյունքները, որի նպատակն էր ուրվագծել  երկկողմ տնտեսական համագործակցության գերակա ոլորտները` էներգետիկա, գյուղատնտեսություն,  ուրբանիզմ, աջակցություն փոքր եւ միջին ձեռնարկություններին, սոցիալական ոլորտ, տուրիզմ եւ այլն:

 

 

 

Դիտվել է 1139 անգամ:
Print Friendly

Leave a Reply