Թվով 7 անձանց վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 19, 2011 19:32

Նկատի ունենալով քրեական գործի նկատմամբ հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ Երեւան քաղաքի Տերյան փողոցում օգոստոսի 9-ին մի քանի անձանց կողմից խուլիգանություն կատարելու եւ ոստիկաններին դիմադրություն ցույց տալու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ 2011թ. սեպտեմբերի 16-ին ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նախաքննությունը շարունակելու համար:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում հիշյալ քրեական գործով իրականացված նախաքննության շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել թվով 7 անձ.

Տիգրան Առաքելյան, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 316-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով,

Արտակ Կարապետյան, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 316-րդ հոդվածի 1-ին մասով,

Սարգիս Գեւորգյան, Արեգ Գեւորգյան, Դավիթ Քիրամիջյան, Սահակ Մուրադյան, Վահագն Գեւորգյան, ովքեր մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:

Մեղադրյալները նախաքննության ընթացքում ցուցմունք են տվել` ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությունների ենթարկվելու վերաբերյալ: Ուստի` քրեական գործի օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու համար գլխավոր դատախազի  հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն:

 

Դիտվել է 942 անգամ:
Print Friendly

Leave a Reply