Ճապոնիայում բացվել է հյուրանոց հանգուցյալների համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 19, 2011 17:34

Ճապոնական Յոկոհամա քաղաքի մատույցներում բացվել է աշխարհում առաջին հյուրանոցը` հանգուցյալների համար:  Lastel  անունը կրող անսովոր հիմնարկը կարող է միանգամից 18 “կենվորի հյուրընկալել”, որոնց տեղավորում են հյուրանոցի ղեկավարության հավաստիացմամբ, շատ “հարմարավետ”  սառեցվող դագաղներում: Հյուրանոցի 71-ամյա տերը պատմում է, որ իր հիմնարկի դռները շուրջօրյա բաց են, որպեսզի հարազատներն ու հանգուցյալի մտերիմները կարողանան այցելել իրենց հարմար ժամին: Հյուրանոցի բոլոր լուսամուտները զարդարված են ծաղիկներով, ներսում գործում է ավտոմատ օդափոխման ու սառեցման համակարգը: “Կենվորի” մեկ օրը հյուրանոցում արժե 12 հազար իեն (157 դոլար): Այդքան  գումար վճարելով, ընտանիքը կարող է իր հանգուցյալին թողնել այնքան, մինչ աշխատանքով ծանրաբեռնված քաղաքային դիակիզարանում իրենց հերթը հասնի:

 

Դիտվել է 1135 անգամ:
Print Friendly

Leave a Reply