Գերմանուհին գողացել է նախկին սիրեկանի դնովի ատամները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 19, 2011 17:01

Գերմանական Բրաունշվեյգի բնակչուհին իր նախկին սիրեկանին զրկել է դնովի ատամներից. վերջին վեճից հետո  կինը նախկին սիրեցյալի դնովի ատամները վերցրել ու իր ավտոմեքենայով հեռացել է: 43-ամյա տղամարդը,  պարզելով, որ մնացել է առանց ատամների, զանգահարել է ոստիկանություն ու հայտնել կատարվածի մասին: Լսելով տղամարդու պատմությունը, ոստիկանությունը փորձել է գտնել  գողին:  Սակայն,  41-ամյա կնոջ հետ զրույցից, պարզվեց,որ  տղամարդու պրոթեզները նրա մոտ չեն: Կինը չի հերքել փաստը, սակայն որտեղ  է թողել  այն ` չի հիշում:

Ոստիկանությունն արարքը դիտում է որպես վրեժխնդրություն: Ինչ պատիժ է  կինը կրելու պրոթեզների գողության  համար` պարզ չէ: Իսկ տղամարդը նոր ատամներ պատվիրելու դեպքում ավելի քան 2 հազար եվրո կծախսի:

 

Դիտվել է 1194 անգամ:
Print Friendly

Leave a Reply